Գավառցի հետախուզվողը հայտնաբերվեց մայրաքաղաքում ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ապրիլի 19-ին՝ ժամը 16.40-ին, մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Գավառ քաղաքի բնակիչ 45-ամյա տղամարդու: Նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: