1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապրիլի 27-ի երեկոյան մայրաքաղաքում իրականացված ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները

28.04.2020 17:23 Միջոցառումներ

Ապրիլի 27-ի երեկոյան ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի, 1-ին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով։ Երթևեկության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած և ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած 4 վարորդների մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 6, թաղանթապատված դիմապակիով շահագործվող 2 տրանսպորտային միջոց։ Բացի այդ, հայտնաբերվել է երկու մեքենա, որոնց վրա տեղադրված է եղել ստանդարտին չհամապատասխանող լուսային սարքավորում։ Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել են մի քանի տասնյակ արձանագրություններ։  Ճանապարհային ոստիկանության հետևողական միջոցառումները ամենօրյա են, ուստի հորդորում ենք խստագույնս պահպանել երթևեկության կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։