ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈւՄ

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈւՄ

2017 թվականի փետրվարի 23-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվեց «Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» որոշումը: Ճանապարհային ոստիկանության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված այս փաստաթղթի ընդունումը պայմանավորված էր 2016 թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականով:

Բարեփոխումների հայեցակարգից բխող միջոցառումները ՀՀ ոստիկանության կողմից մշակվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ներկա վիճակի և հիմնական խնդիրների վերլուծության արդյունքում: Բարեփոխումներին ուղղված թվով 26 միջոցառումները, մասնավորապես,  իրականացվելու են հետևյալ 4 ուղղություններով՝

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի իրականացում, որոշումների կայացում, վարչական տույժերի կատարում

2. Օպերատիվ կառավարման կենտրոն, ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցում,  ճանապարհապարեկային ծառայություն

3. ճանապարհային երթևեկության կազմակերպում

4. տրանսպորտային միջոցների պետական գրանցում, հաշվառում, վարորդական վկայականների հատկացում:

Միջոցառումների իրականացման արդյունքները ուղղված են լինելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում իրականացվող վարչարարության պարզեցմանը, վարորդների նկատմամբ կիրառվող վարչական պատասխանատվության թեթևացմանը, ճանապարհային երթևեկության ոլորտում անվտանգության մակարդակի, երթևեկության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, պատահարների և խախտումների նվազեցմանը:

Մասնավորապես, նախատեսվում է ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրինագիծ՝ որով կվերացվի ճանապարհային երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների դեպքում տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոսի չափով ավելացումների կիրառման ինստիտուտը: Նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալու պարագայում ծրագրվում է այդ փոփոխությունը կիրառելի դարձնել մինչև 2017 թվականի ավարտը:

Բարեփոխումներին ուղղված մեկ այլ միջոցառում նախատեսում է վարչական տույժ նշանակելու մասին որոշումների վերաբերյալ քաղաքացիներին՝ իրենց ցանկությամբ նաև բջջային կարճ հաղորդագրություններ (SMS) ուղարկելու եղանակով ծանուցելու հնարավորության ստեղծում, ինչպես նաև որոշումների կամավոր (այլընտրանքային) ծանուցման  հնարավորություն նախատեսող համապատասխան բջջային հավելվածների մշակում:

Բարեփոխումների շրջանակներում միջոցառումներ կիրականացվեն չկարգավորվող հետիոտնային անցումներն առավել անվտանգ դարձնելու, ինչպես նաև վարորդների համար լրացուցիչ սեկցիա ունեցող լուսացույցերի տեսանելիությունը առավելագույնս ապահովելու ուղղությամբ:

Բացի այդ, ծրագրված է բարձրացնել Ճանապարհային ոստիկանությունում գործող «թեժ գիծ» ծառայության կազմակերպման արդյունավետությունը՝ այն իրականացնելով մեկ միասնական «1-77» հեռախոսահամարի միջոցով՝ բազմալիքային համակարգի կիրառմամբ, շուրջօրյա հերթապահությամբ:

Հայեցակարգից բխող մյուս միջոցառումները նույնպես ուղղված են ճանապարհային ոստիկանության կողմից ճանապարհային երթևեկության ոլորտում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը բարելավելուն, հնարավոր կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն, երթևեկության անվտանգության համար լրացուցիչ երաշխիքներ նախատեսելուն:

Բարեփոխումներին ուղղված միջոցառումներն ընդհանուր առմամբ իրականացվելու են 2017-2019թթ. ընթացքում: