Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը շարունակում է մնալ ոստիկանության կարևոր խնդիրներից։ Բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում Ոստիկանության բոլոր ծառայությունները՝ Քրեական ոստիկանության տարածքային վարչությունների և Համայնքային ոստիկանության բաժինների ծառայողները, Պարեկային ծառայության և արդեն նաև Ոստիկանության գվարդիայի ծառայողներ։
Ամփոփ ներկայացնենք վերջին շրջանում ոստիկանության բացատրական աշխատանքի արդյունքները։
Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են ողորկափող որսորդական հրացան։
Համայնքային ոստիկանության Անիի բաժնում կամավոր հանձնել են հրազեն, գազային ատրճանակ, երեք նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ և ավելի քան 150 փամփուշտ։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն կամավոր հանձնել են՝ երեք ինքնաձիգ, երկու հրացան, երկու նռնակ և 450 փամփուշտ, իսկ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում՝ երկու հրացան, մեկ ատրճանակ, մարտական նռնակ, փամփուշտներ և այլ զինամթերք։
Ամասիայի բաժնում կամավոր հանձնել են՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփ և մոտ 200 փամփուշտ։
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել են՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ, ուսումնական երեք նռնակ, երկու ական և ինքնաձիգի 332 փամփուշտ, իսկ Մուշի բաժնում՝ ատրճանակ, երկու հրացան, պայթուցիչով նռնակ և 68 փամփուշտ։
Համայնային ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել են՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգ, մեկ ինքնաշեն ինքնաձիգ, տարատեսակ 11 հրացան, մարտական և գազային մեկական ատրճանակ, չորս նռնակ, ավելի քան 600 փամփուշտ և այլ զինամթերք։ Մասիսի բաժնում կամավոր հանձնել են՝ ակոսափող հրազեն, ինքնաշեն կրակող սարք, նռնակ, փամփուշտներ և զինամթերք։ Առատ էր Քրեական ոստիկանության Արմավիրի վարչություն կամավոր հանձնած տեսականին՝ «Կալաշնիկովի» չորս ինքնաձիգ, մեկ հրազեն, երկու հրացան, երեք ատրճանակ, երկու նռնակ, պայթուցիչներ, պայթուցիկ նյութ, ավելի քան 375 փամփուշտ և այլ զինամթերք։
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել են՝ որսորդական հրացան, երկու նռնակ և ինքնաձիգի 97 փամփուշտ, իսկ Հրազդանի բաժնում՝ երկու հրացան, մեկ ատրճանակ, մեկ նռնակ և զինամթերք։
Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնում կամավոր հանձնել են ակոսափող հրազեն և տարբեր տրամաչափերի 377 փամփուշտ։
Շենգավիթի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ կամավոր հանձնել են ինքնաձիգ, հրացաններ, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի 289 փամփուշտ և այլ զինամթերք։
Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Մասիսի բաժնում կամավոր հանձնել են՝ գնդացիր, նռնակ, ինքնաձիգի 50 փամփուշտ և զինամթերք։
Ոստիկանության Գվարդիայի Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են՝ ինքնաշեն հրացան, գազային ատրճանակ, երկու նռնակ, ուսումնական չորս նռնակ, տարբեր տրամաչափերի 280 փամփուշտ և զինամթերք։
Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել են՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որսորդական հրացան, լուսաձայնային ատրճանակ և ավելի քան 110 փամփուշտ, Մարտունու բաժնում՝ ատրճանակ, որսորդական հրացան և ինքնաձիգի 20 փամփուշտ, իսկ Սիսիանի բաժնում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու պահեստատուփ, մեկ նռնակ և 324 փամփուշտ։
Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել են ակոսափող հրազեն, իսկ Տավուշի բաժնում՝ որսորդական հրացան, գնդացրի շղթա և երեք փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփեր և 48 փամփուշտ։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված Ոստիկանության բացատրական աշխատանքը նույն հետևողականությամբ շարունակվում է։
Հիշեցնենք, որ կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
