ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Համագործակցություն, դարանակալում, հետապնդում. Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը

26.01.2021 19:00 Գողություն

Գողության վերաբերյալ ահազանգը ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվեց հունվարի 23-ին, ժամը 10.05 րոպեին: Անհատ ձեռներեցը հայտնում էր, որ առավոտյան հինգն անց կեսի սահմաններում Եղեգնաձորի Պռոշյան փողոցի խանութի մոտ տեղադրված սրճեփ սարքի դռնակը բացել ու գողացել են մետաղադրամի ընդունման սարքը, որի մեջ կար 70 հազարի մանրադրամ, իսկ ընդհանուր վնասը 160 հազար դրամ էր:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Ձեռնարկվեցին անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ, տարվեց օպերատիվ աշխատանք, իսկ վերջնական արդյունքի հասնելու համար Եղեգնաձորի ոստիկանները համագործակցեցին Վայոց ձորի մարզային վարչության, նաև Սիսիանի, Արարատի ու Արտաշատի գործընկերների հետ: Նույն օրը, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման ենթարկվեցին Սպիտակի բնակիչ, 32 և 44 տարեկան երկու տղամարդ` մեքենայով հանդերձ: Խոստովանությունը չուշացավ:
Պարզվեց հետևյալը: Հունվարի 23-ին, գիշերվա ժամը մեկին, տղամարդիկ հասել են Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղ: 32-ամյա սպիտակցին այնտեղ կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայից գողացել է համարանիշերը, որոնք ամրացրել են իրենց «Օպելին» և հասել Եղեգնաձոր: Այստեղ գործը գլուխ բերելուց հետո մեկնել են Սիսիան` ճանապարհին գողանալով նաև մեկ այլ «Օպելի» համարանիշերը: Ըստ նախնական տվյալների` Սիսիանից, դարձյալ գիշերով, սպիտակցիները որոշել են վերադառնալ, սակայն Եղեգնաձորի քրեական հետախույզներն արդեն հիմնական գործն արել էին, մնում էր միայն նրանց բռնելը:
Կազմակերպվեց դարանակալում, իսկ երբ գիշերվա ժամը երեքի սահմաններում սպասված մեքենան հայտնվեց, սկսվեց հետապնդումը: Փախուստի ընթացքում սպիտակցիները մեքենայից դեն էին նետում տարբեր իրեր` համարանիշեր, մետաղադրամ ընդունող սարք, դիմակներ, լինգ: Նրանց ընդառաջ էին գալիս ոստիկանության Արարատի և Արտաշատի բաժինների օպերատիվ խմբերը: Օղակը փակվեց Արարատի մարզի Տափերական գյուղի տարածքում. հետապնդումն ավարտվեց տղամարդկանց բռնվելով։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ սպիտակցի տղամարդիկ նախկինում գողություն են արել նաև ոստիկանության Գուգարքի բաժնի սպասարկած տարածքում, իսկ նախորդ օրը Եղեգնաձորի ավտոլվացման երկու կետում կոտրել են մետաղադրամ ընդունող ևս երկու սարք, որոնք, սակայն, դատարկ էին: Բերման ենթարկվածներից մեկը ձերբակալվել է։
Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: