Ավելի քան 7000 երեխա դիտել է «Բևեռային ճեպընթաց» ներկայացումը․ ՆԳՆ անակնկալը նախարարության աշխատակիցների և ծառայողների փոքրիկներին
ՆԳ նախարարությունը յուրաքանչյուր տարի Ամանորին ընդառաջ նախարարության աշխատակիցների և ծառայողների երեխաների համար հաճելի անակնկալներ է պատրաստում՝ ապահովելով մանուկների տոնական բարձր տրամադրությունը։
Ներքին գործերի նախարարության Տնտեսական վարչության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ փոքրիկները դեկտեմբերի 24-ից 30-ը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հնարավորություն ունեցան դիտել երազանքների և Սուրբ ծննդյան հրաշքի մասին Քրիս վան Օլսբուրգի «Բևեռային ճեպընթաց» գրքի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը։
Դահլիճում ամանորյա կախարդանքով լի մթնոլորտ էին ստեղծել թատրոնի դերասանները՝ ինտերակտիվ պարերի, լուսային ու ձայնային էֆեկտների միջոցով։
Անակնկալներն այսքանով չէին ավարտվում․ Ներքին Գործերի Նախարարության կողմից երեխաները նաև ամանորյա նվերներ ստացան։
ՆԳ նախարարության նախաձեռնությամբ «Բևեռային ճեպընթաց» ներկայացումը դիտել է գերատեսչության աշխատակիցների և ծառայողների ավելի քան 7000 երեխա։
