1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Լիսինյան փողոցում կնոջ են կողոպտել․ Էրեբունու ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

21.06.2021 18:50 Կողոպուտ

Մայիսի 26-ին Էրեբունի վարչական տարածքում կողոպուտ էր կատարվել:
Առավոտյան Լիսինյան փողոցի տներից մեկի մոտ մի կնոջ պարանոցից պոկել էին ոսկե շղթան և դիմել փախուստի։
Դեպքից րոպեներ անց ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ ստացվեց: Հերթապահ խումբը մեկնեց Լիսինյան փողոց:
Ոստիկանները զրուցեցին տուժողի հետ, ըստ նրա` կողոպտողը գանգրահեր էր, կանաչ տաբատով, իսկ դեմքը չէր հասցրել տեսնել։
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ սկսվեցին։ Բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների հետ, տեղեկություններ ստացան, որ կողոպուտը կատարել է Որմնադիրների փողոցի 30-ամյա մի բնակիչ։
Հունիսի 17-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։
Կասկածվողը տվել է խոստովանական ցուցմունք։
Հանգամանքները պարզվում են։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ոսկյա շղթան հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: