1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Էրեբունու ոստիկաններն ապօրինի պահվող զենք ու թմրանյութ են հայտնաբերել

   Ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություներ էին ստացել, որ Մովսես Խորենացու փողոցի շենքերից մեկի բակում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատարից թմրամիջոց են իրացնում:Փետրվարի 10-ին, ժամը 4-ի սահմաններում, քրեական հետախույզները  նշված փողոցում նկատել էին բեռնատարը, մոտեցել էին՝ ստուգեն, բայց վարորդն ու ուղևորը մեքենայով դիմել էին փախուստի: Ոստիկանները հետապնդել էին: Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի մոտ, երբ պարզվել էր՝ փողոցը փակ է, հանցամիտները թողել էին մեքենան և փախել: Մթության մեջ ուղևորին հաջողվել էր ճողոպրել: Վարորդը, որ զինված էր, փախչելիս նետել էր զենքը, դրամապանակն ու պայուսակը, բայց ոստիկաններից ազատվել չէր կարողացել՝ բռնել էին: Շենգավիթի 6-րդ փողոցում, դեպքի վայրի զննությամբ, հայտնաբերվեց «ТТ»  տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտով, ծալովի դանակ և տարբեր տրամաչափի 13 փամփուշտ: Բայց սա ամենը չէր: Ոստիկանները հայտնաբերեցին երկու փաթեթ սպիտակ բյուրեղանման ու ևս երկու փաթեթ շագանակագույն զանգվածներ, իսկ մեքենայի զննությամբ՝ երեք փաթեթ, ընդհանուր 500 գրամից ավելի նմանատիպ շագանակագույն զանգված:Ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված վարորդը, պարզվեց, Օհանովի փողոցի 33-ամյա բնակիչ է:Ձեռնարկվում են միջոցառումներ՝ փախուստի դիմած ուղևորի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:Նշանակվել են փորձաքննություններ:Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: