ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
    Լրագրողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով
  • (+374) 11 56-02-63
  • Ֆաքս
    (+374) 11 54-73-14
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 098-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ԿՀԴՊ ԳՎ 3-րդ (Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության 2-րդ (Թրաֆիքինգի դեմ պայքարի) բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վաչե Հովսեփյան հեռ. 011- 56-39-63)

Սեպտեմբերի 27-ին ևս Վալերիյ Օսիպյանն ընդունել է քաղաքացիների /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Սեպտեմբերի 27-ին ևս Վալերիյ Օսիպյանն ընդունել է քաղաքացիների /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Սեպտեմբերի 27-ին ևս ոստիկանության պետն ընդունեց քաղաքացիների։ Վալերիյ Օսիպյանը, հաշվի առնելով ընդունելության հերթագրված քաղաքացիների քանակը, նրանց կընդունի նաև վաղը՝ սեպտեմբերի 28-ին՝ նրանց խնդիրներին անձամբ ծանոթանալու և հնարավորինս աջակցելու համար։ Սեպտեմբերի 27-ին ընդունելության եկած քաղաքացիների խնդիրները ևս բազմաբնույթ էին։ Ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերը Վալերիյ Օսիպյանը կարգավորեց տեղում, քաղաքացիերի ներկայությամբ զանգահարեց ստորաբաժանումների ղեկավարներին և տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։ Ոմանց հայտարարությունները կապված էին ոստիկանության ծառայողների գործողությունների հետ, ուստի այդ քաղաքացիները Վալերիյ Օսիպյանին հանդիպելուց հետո ուղեկցվեցին ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ հաղորդում տալու։ Ընդունելության էին եկել նաև քաղաքացիներ, որոնք, իրենց ներկայացնելով, նախկինում տուժել են հանցավոր գործողություններից և պահանջում էին գործի արդարացի քննություն։ «Ոստիկանության որևէ ծառայող այսօր կաշկանդված չէ. համոզված եղեք, որ ցանկացած դիմումի իմ հսկողությամբ ընթացք կտրվի  և կկայացվի օրենքի տառին համապատասխան որոշում»,- բոլորին վստահեցրեց ոստիկանության պետը։