1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում. քննարկվել են համայնքային ոստիկանության մոդելի ներդրման կարևորությանն առնչվող հարցեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում. քննարկվել են համայնքային ոստիկանության մոդելի ներդրման կարևորությանն առնչվող հարցեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 30-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությանը, որը գլխավորում էր ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուն:
Ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնը ներկայացրեց ՀՀ մարզերում համայնքային ոստիկանության մոդելի ներդրման վերաբերյալ իր կողմից կատարված ուսումնասիրություններն ու գործունեության բարելավմանն ուղղված առաջարկությունները: Դեյվիդ Այենսոնը ներկայացրեց նաև հանրապետության մարզերում ոստիկանության 384 ծառայողի համար շուրջ 9 շաբաթ տևողությամբ իր կողմից անցկացված 22 սեմինարների արդյունքները:
Կողմերն ընդգծեցին համայնքային ոստիկանության մոդելի ներդրման կարևորությունը, ինչպես նաև այս ոլորտում միջազգային լավագույն փորձի կիրառման անհրաժեշտությունն ու շարունակականությունը:
Դեյվիդ Այենսոնը ներկայացրեց իր մշակած «Կարիքների գնահատում» ձեռնարկը:
Վարդան Եղիազարյանն իր հերթին կարևորեց ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցությունն ու բարձր գնահատեց Դեյվիդ Այենսոնի աշխատանքը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: