1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քննարկվեցին համայնքային ոստիկանության ծառայողների համար կազմակերպված «Բանակցություններ վարելու և հաղորդակցվելու ունակությունները» թեմայով սեմինարների արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քննարկվեցին համայնքային ոստիկանության ծառայողների համար կազմակերպված «Բանակցություններ վարելու և հաղորդակցվելու ունակությունները» թեմայով սեմինարների արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնը:
Հանդիպմանը ներկա էին Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների համայնքային ոստիկանության ծառայողներ, որոնց համար մարտի 14-ից 22-ը և ապրիլի 4-ից 12-ը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից կազմակերպվել էին «Բանակցություններ վարելու և հաղորդակցվելու ունակությունները» թեմայով սեմինարներ: Հանդիպման ընթացքում նշվեց, որ երկօրյա վեց սեմինարների ընթացքում փորձագետների կողմից համայնքային ոստիկանության 138 ծառայողների ներկայացվել են բանակցությունների, հաղորդակցության, հարաբերությունների և հասարակության մեջ վստահության մթնոլորտի ստեղծման հարցերի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ: Վերապատրաստման դասընթացների նյութը մշակվել էր միջազգային համայնքային ոստիկանության լավագույն փորձի ուսումնասիրման, ինչպես և Երևան քաղաքի համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ կատարած այցերի արդյունքում, որտեղ փորձագետները համայնքային ոստիկանների հետ խորհրդակցել են նրանց առօրյա գործունեության, հնգամյա աշխատանքային փորձի արդյունքում ձեռք բերված ունակությունների և աշխատանքի ընթացքում ծագող խնդիրների շուրջ:
Հանդիպման ավարտին Լիլիան Շալառուն դասընթացների մասնակիցներին շնորհեց հավաստագրեր: Նրանց հանձնվեց նաև փորձագետների կողմից գրասենյակի աջակցությամբ տպագրված հաղորդակցվելու և բանակցություններ վարելու ձեռնարկը: