1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի ձկնորսության հայտնաբերման միջոցառումները շարունակվում են

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելվում է սիգի որսը: Իսկ այդ ժամկետը կամայական ու պատահական չէ: Ուստի մինչև հունվարի 20-ը ներառյալ ոստիկանության ծառայողները, շահագրգիռ այլ մարմինների հետ, շարունակելու են կանխարգելիչ միջոցառումները:
Ներկայացնենք կանխարգելիչ միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 6-ին և 8-ին արձանագրված երկու դեպք:
«Սևան ազգային պարկի» էկոպարեկային ծառայողների և Գեղարքունիքի մարզի ՊԾ ջրային պարեկների համատեղ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ին Ջիլ բնակավայրի հարակից Սևանա լճի ափին հայտնաբերված ձկնորսական նավակում եղել է 55 կիլոգրամից ավելի սիգ: Նորատուս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը հայտնել է, որ ձկները գնել է անծանոթ անձից:
Ձկնորսական նավակը տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հաջորդ դեպքն արձանագրվել է դեկտեմբերի 8-ին:
Գեղարքունիքի մարզի ՊԾ ջրային պարեկները ժամը 21-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 67-րդ կմ հատվածի ափամերձ տարածքում կայանված «ՈՒԱԶ»-ի ստուգմամբ հայտնաբերել են երկու պարկ ձուկ:
Սևան քաղաքի բնակիչ 44-ամյա և 37-ամյա տղամարդիկ, «ՈՒԱԶ»-ով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ հայտնել են որ 35 կիլոգրամից ավելի սիգը նույն օրը գնել են անծանոթ անձից:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին: