1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գեղարքունիքի պարեկները ձկնգողության հերթական դեպքերն են բացահայտել

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։35-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ջրային պարեկները կանգնեցրել են Նորատուս գյուղ բնակչի վարած «Օպել» մակնիշի ավոտմեքենան։ Մեքենայի սրահից և բեռնախցիկից հայտնաբերվել է 500 հատ, 155 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։ Վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Նույն օրը ժամը 21․50-ի սահմաններում ջրային պարեկները Սևանա լճի վրա՝ ապօրինի ձկնգողության դեպք են բացահայտել։ Այս դեպքով հայտնաբերվել է 273 հատ, 100 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 8։10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները կանգնեցրել են Կարմիրգյուղի բնակչի վարած «Վազ 2107»-ը։
Ստուգմամբ մեքենայի սրահից հայտնաբերվել է 115 հատ, 62,7 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։ Տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին։
Նույն օրը՝ 9․50-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ-ին Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են Սևանի բնակչի վարած «Վազ 2107»-ը։
Բեռնախցիկից հայտնաբերվել է 30 հատ, 11.6 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։
Վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Բոլոր դեպքերով հանգամանքերը պարզվում են։