1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մարաշի համայնքային ոստիկանները, պարեկների և գվարդիայի ծառայողների աջակցությամբ, խուլիգանության կասկածանքով ձերբակալեցին տղամարդկանց

Մարաշի համայնքային ոստիկանները, պարեկների և գվարդիայի ծառայողների աջակցությամբ, խուլիգանության կասկածանքով ձերբակալեցին տղամարդկանց

Նոյեմբերի 14-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ մայրաքաղաքի Քաջազնունու փողոցի մի շենքի տակ գտնվող գրասենյակային տարածքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդիկ վիճում են։
Շտապ դեպքի վայր է մեկնել Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գիշերվա ժամը 2-ի սահմաններում նշված տարածքում միմյանց հետ վիճաբանել, կոպիտ կերպով հասարակական կարգը խախտել և հանրության անդորրը խանգարել են 27-32 տարեկան չորս տղամարդիկ։
Պարեկների և Ոստիկանության գվարդիայի ծառայողների աջակցությամբ նրանք ձերբակալվել և տեղափոխվել են բաժին:
Նրանցից մեկի` Իսակովի պողոտայի բնակիչ 32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են: