1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է

45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 25-ին բուժհաստատությունից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 45-ամյա մի քաղաքացի։ Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Արարատ գյուղի բնակիչ 31-ամյա մի երիտասարդ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տարված բացատրական աշխատանքի արդյունքում արարատցի երիտասարդը ներկայացել է ոստիկանություն ու խոստովանել արածը։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: