Երևանի քրեական ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 23-ին Անաստաս Միկոյանի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է ներկայացվել 33-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր ավազակության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
