1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. երկու երիտասարդ ձերբակալվել է

17.01.2025 17:27 Գողություն
Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. երկու երիտասարդ ձերբակալվել է

Հունվարի 16-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Գուգարքի գյուղապետարանի մոտ, գիշերվա ժամը 4-ի սահմաններում, նկատել են կայանած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենա, որի բեռնախցիկը եղել է բաց, իսկ շենքի մոտ եղել է սև վերնազգեստով մի երիտասարդ, որին ոստիկանները ճանաչել են։ Տեսնելով իրավապահներին` նա դիմել է փախուստի։ Ոստիկանները մոտեցել են մեքենային, որի վարորդ ներկայացած 41-ամյա տղամարդու հետ ստուգել են բեռնախցիկի պարունակությունը։ Բեռնախցիկում կային երկու համակարգիչ և այլ սարքեր։ Շենքի հետնամասում իրավապահները նկատել են գետնին դրված համակարգչի երեք մոնիտոր, պրոցեսոր, ցանցային սարք և հեռուստացույց։ Շենքի այդ հատվածի պատուհանը բաց էր, դրսի կողմից դրված էր մետաղյա լինգ: Հանցանք կատարելու հիմնավոր կասկածով վարորդը ձերբակալվել և իր վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին: Բաժին է հրավիրվել Գուգարքի վարչական ղեկավարը: Նա հաղորդում է տվել, որ գյուղապետարանի առաջին հարկի պատուհանը տեխնիկական միջոցով բացել և աշխատասենյակներից գողացել են չորս համակարգիչ, երկու տպիչ սարք, հեռուստացույց և էլեկտրական կարգավորիչ՝ պատճառելով մոտ երկու միլիոն դրամի վնաս:

41-ամյա տղամարդը հայտնել է, որ անձնական ավտոմեքենայով իրականացնում է տաքսի ծառայություն, և ժամը 3.30-ի սահմաններում զանգահարել է 23-ամյա երիտասարդն ու իրեն կանչել Գուգարքի գյուղապետարանի մոտ՝ ասելով, թե տեղափոխելու իրեր կան։ Մոտենալով գյուղապետարանին երիտասարդը բացել է մեքենայի բեռնախցիկը և սկսել իրեր բեռնել, որի ընթացքում էլ մոտեցել են ոստիկանության ծառայողները, և պատվիրատուն դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումներով 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել է, ձերբակալվել և տեղափոխվել բաժին: 41-ամյա տղամարդն ու 23-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: