Համաքաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառած 49-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 4-ին հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Բյուրեղավան քաղաքի բնակիչ 58-ամյա մի տղամարդ:
Ժամեր անց ստացվել էր հաջորդ հաղորդումը. ձեռքի մատների կոտրվածքով հիվանդանոց բուժօգնության էր դիմել Բյուրեղավան քաղաքի բնակիչ 85-ամյա մի տղամարդ: Բյուրեղավանի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ նրանց ծեծի էր ենթարկել 49-ամյա համաքաղաքացին:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները հունիսի 11-ին Բյուրեղավանի բնակիչ 49-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել են վարույթն իրականացնող մարմնին։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: