1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները վնասազերծել են հետախուզվողին և ձերբակալել

Ոստիկանները վնասազերծել են հետախուզվողին և ձերբակալել

Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող 29-ամյա տղամարդը գտնվում է Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի տներից մեկում։
Ոստիկանները մեկնել են հիշյալ տուն և հետախուզվողին առաջարկել՝ իրենց հետ կամովին ներկայանալ Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանում։ Երիտասարդը, սակայն, դանակով հարձակվել և փորձել է հարվածել ոստիկանի կրծքավանդակին։ Ոստիկանը հասցրել է բռնել դանակի շեղբը, և վնասվել է միայն ձեռքը:
Միջամտել են մարմնական վնասվածք ստացած ոստիկանի գործընկերները, սակայն 29-ամյա երիտասարդը փորձել է աջ ձեռքին եղած դանակով հարվածներ հասցնել նաև նրանց։ Իսկ երբ ոստիկանները բռնել են նրա աջ ձեռքը՝ ձախով նա գրպանից հանել է նռնակ ու սպառնացել քաշել պայթուցիչի օղակը:
Քրեական ոստիկաններին ի վերջո հաջողվել է նաև խլել նռնակը, վնասազերծել և ձերբակալել տղամարդուն։ Նա տեղափոխվել է Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է ևս մեկ նռնակ՝ պայթուցիչով։
Մարմնական վնասվածք ստացած ոստիկանը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: