56-ամյա տղամարդու տանը կես կգ-ից ավելի թմրամիջոց է հայտնաբերվել. Արարատի համայնքային ոստիկանների բացահայտումը
Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում հունվարի 23-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արարատ քաղաքի 56-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրանյութ։
Ստուգմամբ պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 56-ամյա տղամարդու՝ Արարատ գյուղում գտնվող տանը հայտնաբերվել է մարիխունա տեսակի թմրամիջոցի նմանվող 573,8 գրամ զանգված:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
