Կոտայքի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 20-ին այցելել են Նոր Հաճն քաղաքի 53-ամյա բնակչի տուն: Բացատրական աշխատանքի արդյունքում 53-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել 534,8 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց և հայտնել, որ այն պատրաստել է իր աճեցրած կանեփից:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
