Ամբերդ գյուղի բնակիչը տանիքում և նկուղում թմրամիջոց էր պահում. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները փետրվարի 13-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ամբերդ գյուղի 61-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 61-ամյա տղամարդու տան տանիքում հայտնաբերվել է 3կգ 550 գրամ կանեփանման չորացված զանգված, իսկ նկուղում՝ թմրամիջոցի նմանվող զանգվածով 11 փաթեթ՝ ընդհանուր 120,8 գրամ քաշով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
