Համագործակցության արդյունքում քրեական ոստիկաններն առգրավել են մեկ կիլոգրամ 148 գրամ մարիխուանա
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ստացած և մշակած օպերատիվ տեղեկություններն իրացվեցին Արմավիրի մարզի քրեական ոստիկանների և պարեկների հետ։
Փետրվարի 7-ին՝ երեկոյան ժամը 8-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ավտոճանապարհին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն տեղափոխվեց Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։
Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք և կնիքվեց։
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հաջորդ օրը կատարված խուզարկությամբ «ԲՄՎ» մակնիշի մեքենայում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ մեկ կիլոգրամ 148 գրամ քաշով։
Հանգամանքները պարզվում են։
