1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Դրիֆթներ» Գյումրիում. երիտասարդները հայտնաբերվել ու ներկայացվել են նախաքննական մարմին

Փետրվարի 22-ին Շիրակի մարզի պարեկները տեղեկություն են ստացել, որ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, մեքենան վարում է անկանոն և կատարում է այսպես կոչված «դրիֆթ»։ «Դրիֆթի» վերաբերյալ տեսանյութը տարածվել է նաև համացանցում։
Միաժամանակ, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վարորդը կայանված վիճակում անդադար սեղմում էր գազի ոտնակը, ինչի հետևանքով խլացուցիչից կրակ էր դուրս գալիս՝ ուղեկցվելով բարձր ձայնով։
Շիրակի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված վայրում մեքենաները հայտնաբերվել և տեղափոխվել են Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հատուկ պահպանվող տարածք։
Վարորդները ներկայացվել են Համայնքային ոստիկանության Մուշի բաժին և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: