1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դրիֆտ մայրաքաղաքի կենտրոնում. խուլիգանության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Պարեկային ծառայությունը հետևողական է դիտավորությամբ բնակչության անդորրը խանգարող, համակեցության կանոններն անտեսող, հասարակական կարգը կոպիտ կերպող խախտող անձանց հայտնաբերելու հարցում:
Նման հերթական մի դեպք գրանցվեց սեպտեմբերի 8-ին: Ժամը 22.30-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած երկու քաղաքացիներ հայտնել են, որ Սախարովի արձանի մոտ «Մերսեդես» մակնիշի առանց խլացուցիչների հինգ մեքենաներ մրցավազք են կազմակերպել:
Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները անմիջապես ձեռնարկել են միջոցառումներ և պարզել, որ, այսպես ասած` դրիֆտին մասնակցել է վեց մեքենա` մեկ «Ֆորդ Մուստանգ» և հինգ «Մերսեդես»:
«Ֆորդ Մուստանգը» վարել է մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդ, «Մերսեդեսներից» մեկը` Վանյան փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդը: Այժմ ճշտվում է մյուս չորս «Մերսեդեսները» վարած անձանց ինքնությունը:
Հիմնավորվել է, որ վերոհիշյալ վեց մեքենաների վարորդները, անտեսելով երթևեկության մյուս մասնակիցներին, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ավտոմեքենաները տևական ժամանակ վարել են դրիֆտ կատարելով, որի հետևանքով խախտվել է հասարակական կարգը և բնակչության անդորրը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի` խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարեկային ծառայությունը հետևողական է լինելու նմանատիպ բոլոր արարքներին արձագանքելիս:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: