ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Մարիամ Գևորգյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

Ոստիկանությունն ավանդույթի համաձայն՝ այս ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ էլ սեպտեմբերի 1-ից կանցնի ուժեղացված հատուկ ծառայության, որի թիվ մեկ նպատակն է ապահովել աշակերտների, ուսանողների, ուսուցիչների ու դասախոսների, մեր քաղաքացիների անվտանգությունը։
Մինչ ուսումնական տարվա սկիզբը ոստիկանության տարածքային բաժինների անչափահասների գործերով տեսուչներն ու ոստիկանները հանդիպումներ են ունենում դպրոցների տնօրինության հետ, քննարկում ուսումնական հաստատություններում դպրոցական տեսուչների ծառայությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։
Իսկ դպրոցների և ուսումնական մյուս հաստատությունների մոտակայքում ուժեղացված ծառայություն կիրականացնեն պարեկները, կապահովեն ինչպես հասարակական կարգը, այնպես էլ երթևեկության անվտանգությունը։
Հասարակական կարգի պահպանության գործում ներգրավված կլինեն նաև ոստիկանության զորքերի ծառայողները։
Ուսումնական տարվա մեկնարկին, փաստորեն, ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումները, պարեկային ծառայությունը, ոստիկանության զորքերը, մարզերում՝ ճանապարհային ոստիկանությունը, դպրոցական տեսուչներն ու անչափահասների գործերով զբաղվող ոստիկանները անցնելու են հատուկ ծառայության՝ ապահովելով տուն-դպրոց-տուն ճանապարհի անվտանգությունը։
Հարգելի´ քաղաքացիներ, փողոցները հատեք միայն թույլատրված հատվածներով՝ հետիոտնային անցումներով, գետնանցումներով և վերգետնյա անցումներով։
Հարգելի´ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Դպրոցների մոտակայքում մի´ գերազանցեք թույլատրելի արագությունը։
Միասին անենք ամեն ինչ, որպեսզի ուսումնական տարին սկսվի ու շարունակվի առանց անցանկալի դեպքերի։ Իսկ առաջին անգամ դպրոց գնացող մեր աշակերտներին մաղթում ենք բարի ու արդյունավետ ուսումնական տարի։