Համայնքային ոստիկանները Դիտակ գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Դիտակ գյուղի 56-ամյա բնակիչը տանը պահում է կանեփի բույսից պատրաստված թմրանյութ և կանեփի չոր ճյուղեր:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 31-ին կատարված զննությամբ 56-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել են մոտ 82,32 գրամ կանեփանման բույսի չորացված, մանրացված զանգված, դեղնականաչավուն զանգվածով 9 փաթեթ՝ ընդհանուր 36,49 գրամ քաշով, իսկ տանիքում՝ մոտ 89,57 գրամ կանեփի չորացված ճյուղեր:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
