ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

23.02.2019 12:33 Պաշտոնական

Արևածագին շարք են կազմել ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողները։ Կազմ ու պատրաստ են կրկին սահման մեկնելու և հայրենիքին ծառայելու նաև հակառոկորդի առջև ամուր կանգնելով։ Ինչպես միշտ նրանց դիրքեր ճանապարհելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։
«Խիզախության համար առանձնահատուկ վերաբերմունքի եք արժանի։ Հպարտությամբ փաստում եմ, որ ձեր պատրաստակամությամբ օրինակ եք ծառայում մեր ոստիկանական մեծ ընտանիքի համար․ արդեն մի շարք ստորաբաժանումների բազմաթիվ ծառայողներ ևս պատրաստակամություն են հայտնում գալ ու կանգնել ձեր կողքին». — նշեց Վալերիյ Օսիպյանը՝ ընդգծելով, որ չնայած դրա կարիքը չկա, բայց այդ իրողությունն արդեն իսկ գեղեցիկ է։
ՀՀ ոստիկանության պետի ոգեշունչ ելույթին հաջորդեցին օրհնության կարգն ու երդման արարողությունը։ Վերջում հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված ոստիկանները երթով անցան շարահրապարակով ու ճամփա ընկան՝ արդեն հինգերրորդ անգամ փոխարինելու դիրքերում կանգնած գործընկերներին։
Հաջորդ օրը՝ արևամուտին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասում դիմավորեց սահմանից վերադարձած ոստիկաններին։ Նրանք շարահարապարակում կանգնած են պարտականություններն անթերի կատարածի հպարտությամբ. զգացողություն, որ սահմանից են բերել։
ՀՀ ոստիկանության պետը նրանց շնորհակալություն հայտնեց իրենց առջև դրված խնդիրները պատվախնդրորեն կատարելու համար։ Նկատելով սահմանապահ ոստիկանների տեսքը՝ Վալերիյ Օսիպյանը ընդգծեց, որ թվում է՝ ոչ թե նոր են դիրքերից իջել, այլ նոր պետք է բարձրանան։ «Միշտ առույգ և միշտ պատրաստ․ այսպիսին պետք է լինի հայրենիքի պաշտպանը>».- ամփոփեց ոստիկանության պետը։
Ծառայության ընթացքում աչքի ընկած ոստիկանները Վալերիյ Օսիպյանի հրամանով արժանացան առանձնահատուկ պարգևաների, բոլորին հայտարարվեց շնորհակալություն։
Դիմավորման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց քայլերով՝ ոստիկան-սահմանապահների խրոխտ քայլերթով։
Ավարտին Վալերիյ Օսիպյանը զրուցեց սահմանից վերադարձած ոստիկանների ծնողների և հարազատների հետ՝ շնորհակալություն հայտնելով հայրենիքի պաշտպաններ դաստիարակելու համար։