ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Դիլիջանի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է

Մարտի 9-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Դիլիջանի Կալինինի փողոցի 41-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ և իր մոտ մշտապես պահում և օգտագործում է թմրամիջոց:
Նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, կասկածվողը նշված փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Դիլիջանի բաժին:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված 9 ներարկիչ, ներարկման համար նախատեսված 9 սրվակ թորած ջուր, նույնքան «Սուլֆոկաին», «Դիմեդրոլ», «Նաֆթիզին» գրառմամբ դեղամիջոցներ, առանց գրառման 49 դեղահաբ և թմրանյութի պատրաստման այլ պարագաներ:
Ավելի ուշ ոստիկանները պարզեցին, որ կասկածվողը բերման ենթարկվելիս աննկատ նետել էր պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված ամֆետամին թմրամիջոց, որը նշված վայրում նույնպես հայտնաբերվեց:
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների, նաև Դիլիջանի քննչական բաժնի ծառայողների փոխգործակցության արդյունքում պարզվեց, որ բերման ենթարկված տղամարդուն ամֆետամին թմրամիջոցը վաճառել է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի 50-ամյա մի բնակիչ:
Մարտի 11-ին, դատարանի որոշմամբ, նրա տանը և կից օժանդակ կառույցներում կատարված խուզարկությամբ ավտոտնակից հայտնաբերվեց 3 փաթեթ դեղնականաչավուն կանեփանման չորացված զանգված, 5 ներարկիչ, 3 փաթեթ նմանատիպ սուր հոտով զանգված, նաև ոսկերչական կշեռք հայտնաբերվեց անասնագոմում:
Հիշյալ քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկեցին նաև թմրանյութը գնած 41-ամյա տղամարդու տունն ու օժանդակ կառույցները: Խոհանոցի պահարանից հայտնաբերվեցին դեղնավուն հեղուկով ներարկիչ և փայլաթիթեղի մեջ փաթեթավորված սպիտակ նյութեր: Նշվածից զատ, մարտի 12-ին, քննչական փորձարարության ժամանակ, 41-ամյա տղամարդը ննջասենյակի պահարանից ներկայացրել է 4 փայլաթիթեղի մեջ փաթեթավորված սպիտակ զանգված և հայտնել է, որ ներկայացվածը ամֆետամին թմրամիջոց է:
Հայտնաբերվածները առգրավվել, փաթեթավորվել և կնիքվել են: Նշանակվել են փորձաքննություններ:
Բերման ենթարկված 41 և 50-ամյա տղամարդիկ ձերբակալվել են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: