1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողացած մեքենան խոտի դեզի տակ էր պահել. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

02.12.2021 14:37 ԱՄՏ-ի փախցնել

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Օրջոնիկիձեի փողոցից «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենա են փախցրել։
Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Իրավապահներն արձանագրել էին` երբ ու որտեղից էր կատարվել գողությունը։ Որոնողական աշխատանք սկսվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզեցին, որ մեքենան գողացել է Հաղարծին գյուղի 25-ամյա մի բնակիչ։
Բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 15-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Դիլիջանի բաժին։ Ավելի ուշ պարզվեց, որ նա գողոնը թաքցրել էր Թեղուտի հանդամասում՝ խոտի դեզի տակ:
Նշված վայրում մեքենան հայտնաբերվեց։
Հոկտեմբերի 10-ին էլ ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ Կալինինի փողոցում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են խանութի դռան կողպեքը, գողացել հագուստեղեն ու կոշիկներ:
Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվեց, որ գողությունը երկու ընկերների հետ արել էր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան փախցրած 25-ամա երիտասարդը։
Հիշյալ անձինք կալանավորվել են։
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: