1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Շիրակի մարզի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները Կումայրիի բաժնի գործընկերների հետ իրացնելով ստացված տեղեկությունները՝ ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով Գյումրիի Լալայան փողոցում ձերբակալել և Կումայրիի բաժին են տեղափոխել 61-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 3,72 գրամ շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգված և 59 գրամից ավելի քաշով դեղնականաչավուն զանգված։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար։
ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ Կապս գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը տնամերձ հողամասում և օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, նաև պատրաստում և օգտագործում է թմրամիջոց։
Ոստիկաններն այցելել են նշված հասցե, որտեղ տղամարդը ներկայացրել է յուրահատուկ հոտով, 48 գրամից ավելի զանգված։ Նա հայտնել է, որ զանգվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։ Տղամարդը տան բակից ոստիկաններին է ներկայացրել նաև պոլիէթիլենային տոպրակ՝68 գրամից ավելի քաշով կանաչավուն կիսաչոր զանգվածով: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: