Կոտայքի մարզի պարեկները երիտասարդի մոտ ծալովի դանակ են հայտնաբերել

Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները հոկտեմբերի 14-ին Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելիս Երևանյան փողոցում, սառը զենք ունենալու կասկածանքով, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տարել Նոր Հաճընի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։