ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ․ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՅԱՆ

…Զանգե՛ր, ղողանջե՛ք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար պատից։
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից…
Պարույր Սևակի խոսքերն են Սարդարապատի հերոսամարտի մասին։
Իսկ երբ Սարդարապատի հերոսամարտից ավելին քան 100 տարի անց հայրենիքին դարձյալ վտանգ էր սպառնում, զանգերը կրկին ղողանջեցին ու կանչեցին քաջերին։ Թշնամին նույնն էր՝ թուրքը, սպառնալիքը նույնն էր՝ հայոց պետականության ոչնչացումը։ 100 տարի անց հայ ազգը կրկին ոտքի կանգնեց։ Զինվորագրված քաջերից մեկն էլ Սարդարապատի հարևան գյուղից Դավիթ Հարոյանն էր։
Դավիթ Հարոյանը ծնվել էր 2000 թվականին՝ Արմավիրի մարզի Ամասիա գյուղում։ 2018-2020 թվականներին ծառայել էր Արցախի զորամասերից մեկում։ Զորացրվել էր անցած տարվա հուլիսին։
Ոստիկանության զորքերում ծառայության էր անցել 2020 թվականի սեպտեմբերի 16-ից։
Ծառայության անցնելուց 11 օր անց սկսվեց պատերազմը։ Դավիթ Հարոյանը նախ տագնապով գնաց զորամաս, իսկ սեպտեմբերի 29-ին մեկնեց Արցախ։ Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 25-ը ծառայակիցների հետ մասնակցեց Քարվաճառի պաշտպանությանը։
Նոյեմբերի 2-ին կրկին մեկնեց Արցախ։ Այս անգամ վտանգված էր հայոց բերդաքաղաք Շուշին։
Շուշիի մատույցներում Դավիթն ու ոստիկանության զորքերի ծառայակիցները մասնակցեցին ծանր մարտերի։ Թշնամին մեծաքանակ ուժեր էր կենտրոնացրել Շուշիի ուղղությամբ։ Օրեր անց Դավիթն ու ծառայակիցները հայտնվեցին թշնամու շրջափակման մեջ։
Նոյեմբերի 7-ի կեսօրին զանգել էր հորը։ Ասել էր, որ էլ հետ չի գալու, ու հետո կապը կտրվել էր: Րոպեներ անց դարձյալ խոսել էր հոր հետ։ Այս անգամ հանգստացրել էր նրան, ասել էր, որ հնարավոր է՝ մի քանի օր չկարողանա զանգել։
Նոյեմբերի 7-ից այլևս լուր չեղավ Դավիթից…
Իսկ օրեր անց ստացվեց բոթը։ Դավիթը զոհվել էր Շուշի տանող ճանապարհին…
Դավիթն ու նրա նման հազարավոր տղերք ապացուցեցին, որ Սարդարապատի հերոսների իրական ժառանգներն են։ Հայրենիքի համար օրհասական պահին կանգնեցին թշնամու դեմ, կռվեցին մինչև վերջ։ Նրանք չեն պարտվել։ Հայաստանում էլի կան քաջեր, որոնք ամեն պահի պատրաստ սպասում են Սարդարապետի զանգերի հերթական ղողանջներին…
…Ապրիլի 9-ին Դավիթ Հարոյանը կդառնար 21 տարեկան: Շնորհավոր ծնունդդ, հերո՛ս տղա: Հավե՛րժ փառք ու պատիվ: