Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատարան
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 4-ին, ժամը 13.00-ին, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից բերման է ենթարկվել 24-ամյա Արման Ս.-ն, որը Մեծամորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
