1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարություն Տավուշի մարզում․ տեղի ոստիկանները հայտնաբերել են կասկածվողին

Ապրիլի լույս 6-ի գիշերը «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ ստացվեց, որ դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Նուվար գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել Նավուրից Չինչին գյուղ տանող ճանապարհից։ Բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ծառայողների հետ, օպերատիվ տվյալներ ստացան, որ դեպքը տեղի է ունեցել հենց Նավուրից  Չինչին տանող ճանապարհին։ Ոստիկանները շուտով հայտնաբերեցին դեպքի վայրը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Պարզվեց, որ մի խումբ անձինք կենցաղային հարցերի շուրջ վիճել են։ Այդ ընթացքում միջադեպի մասնակիցներից մեկը դանակահարել է 30-ամյա տղամարդուն։ Դեպքի վայրից քիչ հեռու հայտնաբերվեց դանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Այն փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության։ Կատարվածից ժամեր անց Տավուշի ոստիկանները հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին 23-ամյա կասկածվողին։ Նավուր գյուղում բնակվող երիտասարդը ոստիկանությունից ներկայացվել է նախաքննական մարմնին՝ հարցաքննության։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: