1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Չորս անձի դանակահարություն Նորապատ-Սարդարապատ ճանապարհին․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 27-ի գիշերը «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում ստացվեց, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արմավիր քաղաքում բնակվող չորս անձ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերի համատեղ միջոցառումներով հայտնի դարձավ, որ մի խումբ անձանց մասնակցությամբ Նորապատ գյուղից  Սարդարապատ տանող ճանապարհին միջադեպ էր տեղի ունեցել։ Կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճն ավարտվել էր դանակահարությամբ։ Օպերատիվ կերպով պարզվեցին մասնակիցների, այդ թվում՝ կասկածվողի ինքնությունը։ Հայտնաբերվեցին ու ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվեցին մի խումբ անձինք։ Կասկածվողի հետ տարվեց բացատրական աշխատանք, ինչի արդյունքում Սարդարապատ գյուղում բնակվող 44-ամյա տղամարդը ներկայացավ ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից էլ տեղափոխվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: