Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտեցին Նոր Հաճնում կատարված դանակահարությունը․ կատարողը ձերբակալվել է

Օգոստոսի 23-ին՝ ժամը 22․31-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը ազդրի կտրած վերքով «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել Նոր Հաճնի բնակիչ 39-ամյա մի տղամարդու:
Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 39-ամյա տղամարդուն դանակով հարվածել է 36-ամյա համաքաղաքացին:
Օգոստոսի 25-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Նաիրիի բաժին, ապա՝ ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: