1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել

Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել

Շիրակի մարզի պարեկները նոյեմբերի 20-ի գիշերը՝ ժամը 1.20-ի սահմաններում, Ղարիբջանյան բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան: Ակնհայտ ոչ սթափ վարորդը և երկու ուղևորները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, հնչեցրել են հայհոյանքներ: Գյումրի քաղաքի բնակիչ 43-ամյա վարորդը և Հոռոմ բնակավայրի 36 և 32 տարեկան ուղևորները ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին: Անձնական խուզարկությամբ գյումրեցու մոտ հայտնաբերվել է 3 դանակ: Ստուգվել է նաև նրա սթափության աստիճանը և հաստատվել ոչ սթափ լինելը: Երեք տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: