1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԼՐԱՑՎԱԾ․ Կոտայքի բաժնի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է

ԼՐԱՑՎԱԾ․ Կոտայքի բաժնի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է

ԼՐԱՑՎԱԾ 11․05․22թ․

Մայիսի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության տեղափոխված 44-ամյա Էռնեստ Գրիգորյանը ժամը 09.00-ի սահմաններում մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Մայիսի 7-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը, դանակահարված ու անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդու
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է մայիսի 6-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում։ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի հանրակացարանի բնակարաններից մեկում ծագած վիճաբանության ժամանակ տուժածին դանակահարել էր 41-ամյա տղամարդը:
Նա մայիսի 7-ին, ժամը 02.30-ին, հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Կոտաքի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
41-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: