ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Մարիամ Գևորգյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Դանակահարել էր համագյուղացուն. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 4-ին Արագածոտնի մարզում դանակահարություն էր եղել: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվեց ժամը 22-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ մարմնին ծակած-կտրած վերքով 36-ամյա մի տղամարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն: Սահմանված կարգի համաձայն՝ բժշկական կենտրոն մեկնած ոստիկաններն արձանագրեցին՝ քաղաքացին երբ, որտեղ, ինչ հանգամանքներում է ստացել վնասվածքը։ Տուժողը վստահեցնում էր, որ չի ճանաչում իրեն դանակահարողին։ Ըստ նրա՝ Ագարակ-Բյուրական գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում, մի փուչ խոսքից վեճի էր բռնվել անհայտ անձի հետ, որն էլ դանակահարել էր։
Հանցագործությունը բացահայտվեց հաղորդումից երկու օր անց՝ քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ։ Ձեռնարկված միջոցառումներով ոստիկաններն այլ բան պարզեցին։ Քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, նշված փողոցների խաչմերուկում անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ տուժողին դանակահարել է համագյուղացին՝ Բյուրական գյուղի 37-ամյա մի բնակիչ։
Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը նույն օրը ներկայացավ ոստիկանության Աշտարակի բաժին։
Նա տվել է խոստովանական բացատրություն։ Գրպանում եղած ծալովի դանակով էր վնասվածքներ պատճառել ու դեպքի վայրից հեռանալիս դանակը նետել դաշտամիջյան ճանապարհին։
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: