1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհային ոստիկանը բերման է ենթարկվել ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվելու կասկածանքով

Ոստիկանությունը հետևողական ու անհանդուրժող է ոչ միայն հանցավորության դեմ պայքարում, այլև սեփական շարքերը հանցավոր տարրերից մաքրելու գործընթացում։
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողներից մեկը թմրամիջոց է ձեռք բերում, օգտագործում և իրացնում։ Հոկտեմբերի 8-ին գլխավոր վարչության ծառայողները Վանաձորում կանխեցին ճանապարհային ոստիկանի կողմից թմրամիջոց ձեռք բերելու փորձը։ Ոստիկանության կապիտանը աշխատանքի ժամին ծառայողական մեքենայով գնացել էր պայմանավորված վայր, որ մի տղամարդուց թմրամիջոց վերցներ։ Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են փաթեթով և կաթուցիչով մարիխուանայի նմանվող զանգվածներ։

ԼՐԱՑՎԱԾ.
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում 2019 թվականի նոյեմբերի 13-ին ստացվել էր ՃՈ տեսուչի նկատմամբ նշանակված դատատոքսիկաքիմիական փորձաքննության եզրակացությունը։ Ըստ եզրակացության` նրա մեզի փորձանմուշում հայտնաբերվել է կանաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ։
ՃՈ տեսուչի պաշտոնավարման հարցը լուծելու նպատակով ծառայողական քննության նյութերը ներկայացվել են ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի քննությանը, որտեղ որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության պետին միջնորդել` նրան ՀՀ ոստիկանությունում ծառայությունից ազատելու համար:
ՀՀ ոստիկանության պետի հրամանով ՃՈ տեսուչն ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: