ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Դպրոցականներն այցելել են ճանապարհային ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

08.10.2019 14:34 Միջոցառումներ

Ճանապարհային ոստիկանությունը քաղաքացիների անվտանգ երթևեկությունն ապահովելուց բացի, նաև կազմակերպում է տարաբնույթ կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում` դպրոցականների մասնակցությամբ: Հերթական միջոցառումը հոկտեմբերի 7-ին էր: Ճանապարհային ոստիկանությունը հյուրընկալել էր Պուշկինի անվան հիմնական դպրոցի սաներին: Նրանցից շատերն արդեն ինքնուրույն են անցնում փողոցը, վաղը մեքենա են վարելու, չի բացառվում, որ ոմանք նույնիսկ ճանապարհային ոստիկան դառնան: Բայց պարզվում է` քչերը գիտեն, թե հետիոտնային անցումներից ինչպես է պետք օգտվել, լուսացույցի որ լույսը կամ երթևեկության որ նշանն ինչ նշանակություն ունի:
Միջոցառման սկզբում դպրոցականների հետ զրուցեց և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: Նա հարցերի միջոցով ստուգեց աշակերտների իմացությունը, բացատրեց, թե որքան կարևոր է երթևեկության կանոններն ու տարբերանշաններն իմանալը, ապա անվտանգության նկատառումներից ելնելով` երեխաներին լուսանդրադարձիչ թևնոցներ նվիրեց:
Անվտանգ երթևեկությանը նվիրված ճանաչողական հանդիպումը շարունակեցին ճանապարհային ոստիկանները: Բացատրեցին` ինչպես պետք է անցնել փողոցը, ճանապարհային որ տարբերանշանն ինչ նշանակություն ունի, խոսեցին անվտանգության անհրաժեշտ կանոնների մասին:
Ամենահետաքրքիրն, ինչ խոսք, Ճանապարհապարեկային մեքենան էր: Դպրոցականները պարզեցին` տեսուչը որ դեպքում ինչպես է օգտվում ռադիոկապից, մեքենան ինչպիսի ձայնազդանշաններ է արձակում: Իսկ մեքենայում նստածների համար շատ բան ոչ միայն հասկանալի, այլև հասանելի էր...
Ոստիկանության հետ համագործակցությունից գոհ էին դպրոցի ուսուցիչները:
Հանդիպման ավարտին ճանապարհային ոստիկանները երեխաներին. «Ես պահպանում եմ երթևեկության կանոնները» վերտառությամբ կրծքանշաններ նվիրեցին:
Տպավորություններն աննկարագրելի էին, հանդիպումը` հետաքրքիր ու ճանաչողական: