ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

21.11.2019 12:32 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 20-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 54-ամյա քաղաքացի և հայտնել է, որ բակում ընկել է:
Պարզվել է, որ նոյեմբերի 12-ին, ժամը 13.30-ին, Երևանի Գ.Նժդեհի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն։
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 20-ին, ժամը 18.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2115»-ի 70-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 20-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 32-ամյա վարորդը և «ԲՄՎ»-ի 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատի մարզի Լուսառատ գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես»-ի 26-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 20-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Վարդենիս-Մարտունի ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու. 56-ամյա վարորդը և վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 51-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 20-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 25-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 20-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 1-ին կմ-ին` Նոր Երզնկա գյուղի մոտ, իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-2410»-ի 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 19-ին, ժամը 16.57-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 70-ամյա քաղաքացի։
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է նոյեմբերի 19-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների բախվելու ժամանակ վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 20-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: