1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում ու մարզերում

18.07.2018 10:38 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում ու մարզերում

Հուլիսի 17-ին՝ ժամը 15.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 17-ին՝ ժամը 21.40-ին, Երեւանի Արցախի փողոցում իրար են բախվել «Նիսան», «Մերսեդես Բենց» եւ «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 22-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 16-ին՝ ժամը 03.35-ին, Երեւանի Ժակ Կուստոյի փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» եւ «ՎԱԶ-21102» մակնիշների ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 17-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2172» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհին՝ Մուղնի թաղամասի խաչմերուկում, դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել ճանապարհի եզրաքարերին։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 17-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի Մաշտոցի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21074» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 17-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Թումանյան փողոցում 29-ամյա երիտասարդը վարելով «Հայասա» մոտոցիկլը՝ կորցրել է հավասարակշռությունը, վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 17-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, Մասիս-Ներքին Չարբախ ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ-55111»-ին. «Ֆոլքսվագեն Վենտո»-ի հինգ ուղեւորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 17-ին՝ ժամը 06.00-ի սահմաններում, Վաղարշապատ քաղաքի Կոստանյան և Մաշտոցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» եւ «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ . «Օպել»-ի 74-ամյա ուղեւորը եւ «Նիսան Մարչ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 17-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ս.Սևանեցու եւ Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Աուդի-80» եւ «ԲՄՎ-318» մակնիշների ավտոմեքենաներ. «Աուդի-80»-ի 42-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 17-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Սևան ճանապարհի Ծովագյուղ գյուղի հատվածում բախվել է երկաթյա արգելապատնեշին, ինչի հետեւանքով 9-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 16-ին՝ ժամը 23.15-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 42-ամյա տղամարդ եւ առանց լրացուցիչ տեղեկություններ հայտնելու` հեռացել է:
Հաջորդ օրը պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է հուլիսի 16-ին՝ ժամը 22.40-ի սահմաններում, Երեւանի Հալաբյան փողոցում իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մեկ այլ «Մերսեդես»-ի բախվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 17-ին, ժամը 12.30-ին, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: