ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

10.07.2018 10:23 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հուլիսի 9-ին`ժամը 08.00-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշների ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին՝ ժամը 08.45-ին, Երեւանի Ավան համայնքի Բրյուսով թաղամասում իրար են բախվել «Օպել», «Տոյոտա», «Իժ» եւ «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 4-ին՝ ժամը 23.15-ին, Երեւանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել երկու «Օպել», «Ֆոլքսվագեն», «Ռենո» եւ «Նիսան» մակնիշների ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 47-ամյա ուղեւորուհին դիմել է բուժօգնության:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին՝ ժամը 08.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 22-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենային. «Օպել»-ի 40-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին` ժամը 05.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» բեռնատարը եւ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան. «Ֆորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին` ժամը 08.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Արարատ գյուղի Գրիբոյեդով փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին` ժամը 20.45-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Հանրապետության-Շահումյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 7-ամյա ու 17-ամյա տղաների եւ տեղափոխել նրանց հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին՝ ժամը 12.50-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» եւ «ԿԻԱ» մակնիշների ավտոմեքենաներ. «ԿԻԱ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***

Հուլիսի 9-ին` ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» եւ «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաներ. «ԳԱԶել»-ի 33-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին՝ ժամը 15.40-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղից դեպի Կարմիրգյուղ գյուղ տանող ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել հարակից փոսը։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին` ժամը 01.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց է դիմել 23-ամյա տղամարդ։ Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է տանը աստիճաններից ընկնելու հետեւանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տղամարդը հուլիսի 8-ին` ժամը 23.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Գոշ ճանապարհի 11-րդ կմ-ին` Գետիկ գյուղի սկզբնամասում, բախվել է մետաղյա արգելապատնեշներին եւ գազատար խողովակին, ինչի հետեւանքով ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին` ժամը 23.15-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային։ «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 8-ին` ժամը 22.30-ին` հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 20-ամյա երիտասարդ:
Կատարվածի ստուգման ընթացքում պարզվել է, որ հուլիսի 8-ին` ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Իջեւանի Բլբուլյան փողոցում բախվել է գերեզմանատան պատին, ինչի հետեւանքով պատից թափված քարերից էլ երիտասարդը ստացել է նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն։

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: