ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

30.10.2023 15:01 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային  պատահարներ  Հայաստանում

Հոկտեմբերի 28-ին, ժամը 13.20-ին, Երևանի Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 85-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 14.00-ին, Երևանի Աշտարակի խճուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 20.00-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 10.40-ին, Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 12.10-ին, Երևանի Աճառյան փողոցում «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 19.00-ին, Արարատի մարզի Այգեստան գյուղում «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 17.30-ին, Արարատի մարզի Արարատ գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 19.30-ին, Վանաձորի Նժդեհի և Զորյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23.50-ին, Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 21.50-ին, Գյումրի քաղաքի Ռուսթավելու և Ջիվանու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23.00-ին, Շինուհայր-Գորիս ճանապարհի 1-ին կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենային. «ԲՄՎ»-ի 41-ամյա վարորդը և 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.30-ին, Երևանի Միկոյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 08.00-ին, Երևանի Թամանցիների փողոցում «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՎԱԶ-21154»-ին. «ՎԱԶ-21154»-ի 51-ամյա վարորդը և «Շկոդայի» 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 13.30-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի վարորդը և «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 01.52-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել. երեք քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Շենավան-Հարթավան գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Ֆորդի» յոթ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 40-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 50-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.00-ին, Արտաշար-Զարթոնք ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 31-ամյա վարորդը, 11-ամյա ուղևորը և «ՎԱԶ-2107»-ի 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գյուղի 6-րդ փողոցի ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին, ծառին, ապա ճաղավանդակներին. 69-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում իրար բախվել են «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ.
«Օպելի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Իջևանի Երևանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21150» և «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-210740»-ի 67-ամյա ուղևորը և «ՎԱԶ-21150»-ի 13-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքի սարամասում իրար են բախվել «ԳԱԶ-4301» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: