ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

26.12.2022 12:55 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 23-ին, ժամը 18.20-ին, Երևանի Սաֆարյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 67-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 16.55-ի սահմաններում, Արարատի մարզի ՈԿՖ բանավանի սկզբնամասում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային. «Օպել Վեկտրայի» 46-ամյա ուղևորը, «Օպել Աստրայի» 44-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Հոնդա Ֆիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա Ֆիտի» 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սևան քաղաքի Խաղաղության փողոցում իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի Մ2 ճանապարհի 359-րդ կմ-ին «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Ման» բեռնատարին. «Տոյոտայի» 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 16.15-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Սարյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 15.40-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա ինքնագլորավարի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 15.30-ին, Երևանի Խորենացու և Զաքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 00.50-ին, Երևանի Մանթաշյան և Չեխովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 15.40-ին, Երևանի Քոչինյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 65-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 73-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21140» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 67-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արարատի մարզի Արևշատ գյուղում «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վարդենիկ համայնքում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին՝ Պուշկինյան ոլորանների 4-րդ ոլորանում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 88-ամյա վարորդը և 85-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. 22-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին՝ «Շանգրիլա» խաղատան մոտ, իրար են բախվել «Նիսան», «Մերսեդես» և «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 353-րդ կմ-ին «ԲՄՎ-745» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորակը. 37-ամյա վարորդը և 69-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: