ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

24.10.2022 12:39 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ 25.10.2022

Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 93-րդ կմ-ին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Դիլիջանի Կամոյի փողոցի տներից մեկի բակը. 41-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 04.40-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Երևանի Ֆուչիկի փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը. 22-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 21.15-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. «Նիսանի» 47-ամյա ուղևորուհին մարմնական վասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 03.50-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 14.40-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» և երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ներից մեկի 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 20-րդ կմ-ին «ՎԱԶ-211440» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառերին. 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթի և Սուրբ Վարդանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել շտապօգնության մեքենան և «Վոլվո» բեռնատարը. 22-ամյա բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Աբովյան-Մայակովսկի ճանապարհին «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 15-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 02.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Քեմրիի» 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 237-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-210740»-ի 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 16.25-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 71-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.45-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Շեվրոլե» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին. «Կիայի» 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, Երևանի Գրիբոյեդովի և Զարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 22-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 16.50-ին, Երևանի Անդրանիկի և Սվաճյան փողոցների խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 23.50-ին, Երևանի Րաֆֆու և Սվաճյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 18.05-ի սահմաններում, Ազատավան-Բուրաստան ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես Ե- 350», «ՎԱԶ-2105» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2105»-ի վարորդը և «ՎԱԶ-2105»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» բեռնատարը և «Օպել» մակնիշի ավտոմեքենան. «Օպելի» 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային. «Նիսանի» 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 23.15-ին սահմաններում, Գյումրի քաղաքի Օզանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. «Մերսեդեսի» 29-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին «Տոյոտա Հայլանդեր» մակնիշի ավտոմեքենան ընկել է ճամփեզրի առուն. 11-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 01.45-ին, Երևանի Ֆուչիկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Աբովյան փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 48-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ-Ալաշկերտ ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21014» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 72-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիվայի» 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 08.35-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 62-ամյա ուղևորը և «Հոնդայի» 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 20.30-ին սահմաններում, Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 11.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վարորդը դիմել է փախուստ: Պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի 40-ամյա վարորդը: Նա հայտնաբերվել և ներկայացվել է ՇՄ քննչական վարչություն:
Կատարվում է քննություն։
***

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: