ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

16.12.2022 11:10 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 14-ին, ժամը 10.55-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Մերսեդես» մակնիշն ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 78-րդ կմ-ին՝ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում, իրար են բախվել «Մերսեդես» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Խանջյան գյուղում «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե սյանը. 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Աբովյան-Մայակովսկի ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին. 21-ամյա վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհին իրար են բախվել «Օպել», Մերսեդես», «ԳԱԶ-3110», «ԲՄՎ» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 200-րդ կմ-ին «Մերսեդես-V230» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ-55111»-ին. «Մերսեդես-V230»-ի 43-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 136,8-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ»-ին. երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: