1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

15.07.2023 11:39 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 13-ին, ժամը 19.00-ին, անհայտ մոպեդի վարորդը Երևանի Քրիստափորի փողոցում վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Հուլիսի 14-ին, ժամը 06.50-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Մայրաքաղաքային փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ, վերջինս էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Հուլիսի 14-ին, ժամը 14.50-ին, Երևանի Գայի պողոտայի և Խուդյակովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՄԱԶ» և «Կիա» մակնիշի մեքենաներ: «Կիայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Հուլիսի 14-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 43-րդ կմ-ին իրար են բախվել «IZH» և «Մազդա» մակնիշի մեքենաներ: «IZH»-ի վարորդը և «Մազդայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Հուլիսի 15-ին, ժամը 00.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Աշտարակ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Հուլիսի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Իրինդ-Կաթնաղբյուր ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Հուլիսի 14-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 73-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան Իքստրայլ» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «Նիսան Իքստրայլի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հուլիսի 14-ին, ժամը 23.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի Մ 2 ճանապարհի 365-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Վոլվո» բեռնատարին: «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հուլիսի 14-ին, ժամը 15.45-ին, «ՎԱԶ-2103» մակնիշի մեքենայի վարորդը Բերդ բնակավայրի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: